ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու. Փաշինյանը չի արձագանքում հանդիպելու առաջարկիս

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու. Փաշինյանը չի արձագանքում հանդիպելու առաջարկիս

PanARMENIAN.Net - Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին, հայտնում է բելառուսական «Նաշա Նիվա» կայքը:

«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ երկրները իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին»,- ասել է Զասը:

Նա հավելել է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում իր նշանակման գործընթացը տեղից չի շարժվում:

Ավելի վաղ ՀԱՊԿ անդամ երկրները կառույցի գլխավոր քարտուղարի նշանակման հարցում կոնսենսուսի չեն եկել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---