Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով![]() 7 փետրվարի 2019 - 18:25 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին հայտնում է առաջին նախագահի մամուլի քարտուղար Արման Մուսինյանը: Մամուլում լուրեր են շրջանառավում, որ հարցաքննվել է նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ում նկատմամբ 2008 թվականի Մարտի 1-ի դեպքերից հետո հետախուզում էր հայտարարվել: PanARMENIAN.Net ի հետ զրույցում ՀՔԾ պետի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը չմեկնաբանեց լուրը: Ավելի վաղ ՀՔԾ-ն չի մեկնաբանել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու լուրը: Ըստ շրջանառվող լուրերի Սարգսյանը հարցաքննվել է երկու անգամ. հարցաքննությունները ժամեր են տևել: Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |