Պարգևատրում՝ աշխատավարձի 30%-ի չափով, վերին շեմի սահմանում, արտաբյուջետային ֆոնդերի վերացում․ Ինչ են որոշել ԱԺ-ում![]() 8 փետրվարի 2019 - 10:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հրավերով խորհրադարանում էր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, ում հետ մոտ 5 ժամ քննարկվել են պարգևավճարների խնդրի ու Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված հարցերը: ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի փոխանցմամբ, պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինի․ հնարավոր է բացառություն արվի ՀՀ պաշտպանության նախարարության համար։ «Հիմնականում հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ տրամադրվել պարգևավճարներ և սահմանված չի եղել պարգևավճարի վերին շեմ հանրային ծառայողի համար», - գրել է Նազարյանը ֆեսյբուքյան իր էջում։ Որոշվել է նաև, որ 2019 թվականի բյուջեով յուրաքանչյուր պետական հաստատության համար պարգևավճարի ֆոնդ կնախատեսվի աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով: «Քաղաքացիական ծառայության գրասենյակը մշակում է կառավարության որոշում, որը պետք է կարգավորի պարգևավճարների բաշխումը: Կարծում եմ՝ այս կարգի ամենակարևոր հարցը վերաբերում է վերին շեմ սահմանելուն յուրաքանչյուր պաշտոնի համար, որպեսզի ղեկավարն այդ շեմով սահմանափակված լինի՝ իրեն ու աշխատողներին պարգևավճարների տրամադրման ժամանակ: Առաջին իսկ հնարավորության դեպքում արդեն մենք կնախաձեռնենք փոփոխություն Հանրային ծառայության մասին օրենքում, որպեսզի հրապարակվող հայտարարագրի մեջ երևա նաև պարգևավճարի չափը», - գրել է Նազարյանը: Ավելի վաղ պետական աշխատողների բարձր պարգևոտրումները մեծ հանրային աղմուկ էին բարձրացրել։ Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |