Պայմանագրեր՝ մասնավորի և պետուսումնարանների միջև․ Մասնագետներ կպատրաստվեն

Պայմանագրեր՝ մասնավորի և պետուսումնարանների միջև․ Մասնագետներ կպատրաստվեն

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցող ամենակարևոր գործընթացներից մեկը մասնագիտական կրթության վերածննդի նախանշաններն են: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հավելել է, որ կառավարության միջնորդությամբ և քաջալերմամբ՝ տասնյակ մասնավոր ընկերություններ պայմանագրեր են կնքում պետական ուսումնարանների հետ՝ իրենց համար մասնագետներ պատրաստելու վերաբերյալ:

«Այսպիսով՝ մասնավոր հատվածը կրթական համակարգում ներդրումներ անելու շատ կոնկրետ շահագրգռություն է ստանում. նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերել ուսումնարաններին, որ նրանք պատրաստեն այդ ընկերություններին անհրաժեշտ կադրեր: Ինչը նշանակում է, որ շրջանավարտների առնվազն մեծ մասը կունենա երաշխավորված աշխատանք:

Ամենաուրախալին այն է, որ այս գործընթացը ծավալվում է նաև մարզերում: Հիմա արդեն մոտ երկու տասնյակ պայմանագրեր են կնքվել տեքստիլ, զբոսաշրջության, սննդի արդյունաբերության, դիզայնի և այլ բնագավառներում: Առաջիկայում սպասվում է ևս մոտ մեկ տասնյակ պայմանագրերի ստորագրում»,-ասվում է գրառման մեջ:

Վարչապետը կոչ է արել բոլոր մասնավոր ընկերություններին սերտորեն համագործակցել ԿԳ նախարարության, կառավարության հետ՝ խիստ դրական այս գործընթացը ընդլայնելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---