Փաշինյան. Կառավարության ծրագրով տնտեսական հեղափոխություն ենք սկսում 8 փետրվարի 2019 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Գործադիրի արտահերթ նիստում հաստատվել է կառավարության ծրագիրը: Այն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծրագրով ազդարարվում է տնտեսական հեղափոխության մեկնարկը: Կառավարության ծրագրի նախագիծը ներկայացվել էր կառավարության նախորդ նիստում, սակայն այն չէր հաստատվել, որպեսզի որոշ խմբագրական աշխատանքներ իրականացվեն: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ վերջին մեկուկես օրում իրականացրել են խմբագրական աշխատանքներ, փորձել են մաքսիմալ մշակել ստացված առաջարկները և ներառել նախագծում, հայտնում է Panorama.am-ը: «Կարծում եմ՝ ստացանք լավ ծրագիր, ճիշտ կառուցվածքով, սկզբունքներով: Ծրագրի հետ կապված անելիքների գործիքակազմը և թվային ցուցանիշներն արտացոլված կլինեն ոլորտային ծրագրերում, որոնց վրա կսկսենք զբաղվել կառավարության ծրագրի հաստատումից հետո»,- նշել է Մհեր Գրիգորյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երկու օր առաջ հրապարակված կառավարության ծրագրի հետ կապված եղել են որոշակի արձագանքներ, որոնց շուրջ կառավարությունում քննարկում են նախաձեռնել: «Դա մեզ օգնեց ևս մեկ անգամ արձանագրել, որ կառավարության այս ծրագիրը լիարժեք համապատասխանում է մեր ունեցած հայեցակարգային պատկերացումներին: Մեր հայեցակարգային պատկերացման համար անկյունաքարային նշանակություն ունի հետևյալը՝ մենք հռչակել ենք տնտեսական հեղափոխության հայեցակարգը, այս ծրագրով ազդարարում ենք տնտեսական հեղափոխության մեկնարկը՝ արձանագրելով, որ կառավարության գործառույթը շարունակում է մնալ նույնպիսին, ինչպիսին եղել է Հայաստանում թավշյա հեղափոխության քաղաքական հարթակի պատասխանատվությունը»,- ասել է վարչապետը: Նրա խոսքով՝ կառավարությունն իրեն համարում է այս գործընթացի կարևոր մասնակիցներից մեկը, կազմակերպիչը, որի հիմնական առաքելությունն է ստեղծել հնարավորություններ և ՀՀ քաղաքացիներին քաջալերել, որ օգտվեն այդ հնարավորություններից. «Այդ հնարավորությունները պետք է լինեն կիրառելի, այլ ոչ դեկլարատիվ, և մարդիկ կարողանան տեսնել, շոշափել այդ հնարավորությունները, որոնք կառավարությունը պետք է ապահովի կիրառման համապատասխան գործիքակազմով»: Կառավարության ծրագիրն Ազգային ժողովում, հավանաբար, փետրվարի 12-ին կքննարկվի: Այդ մաիսն հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |