«Հյուսիս-հարավի» շինարարությունը եռապատկվել է![]() 8 փետրվարի 2019 - 12:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարական աշխատանքների ծավալը եռապատկվել է։ «Այն ծավալները, որոնցով առաջ էին գնում աշխատանքները, մեր գործուն ջանքերի շնորհիվ եռապատկվել են: Ի սկզբանե աշխատանքները շատ դանդաղ են ընթացել, և պրոցեսը հետ էր ընկել մինչև կառավարության փոփոխությունը: Մեր ջանքերը շարունակելու ենք գործադրել, որ մինչև ստանձնած ժամկետը աշխատանքներն ավարտին մոտեցվեն», - ասել է նախարարը: Նա նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում մայրուղու առաջին և երկրորդ տրանշներով նախատեսված շինարարական աշխատանքները նախատեսված ժամկետներում ավարտելու ուղղությամբ: Արշակյանհ հայտնել նաև, որ տրանշ 1-ում ու նաև 2-ում որակի հետ կապված լուրջ խնդիրներ են հայտնաբերվել, և հարցը քննչական կոմիտեի վարույթում է։ Ավելի վաղ 23,5 մլրդ դրամի չարաշահում էր բացահայտվել նախագծում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |