Վիրավորված 5 զինվոր աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

Վիրավորված 5 զինվոր աշխատանքի կանցնի ԱԱԾ-ում

PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի հանձնարարությամբ՝ Հայրենիքի պաշտպանի կենտրոնում ԱԱԾ աշխատակիցները հարցազրույց են կազմակերպել՝ վիրավորավորված զինվորներին ծառայությունում աշխատանքի ընդունելու նպատակով:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի փոխանցմամբ, ըստ հարցազրույցի նախնական արդյունքների՝ 5 հոգի ընդունվել է ԱԱԾ-ում։

Ավելի վաղ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ Արթուր Վանեցյանը վստահեցրել էր, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են աշխատանքի ընդունել ծառայության ընթացքում վիրավորոված զինծառայողներին։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---