Մանվել Գրիգորյանին գրավով ազատելու նոր միջնորդություն է ներկայացվել![]() 8 փետրվարի 2019 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանները Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու նոր միջնորդություն են ներկայացրել դատարան, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: «Պարբերաբար ներկայացնելու ենք միջնորդություններ, քրեադատավարական օրենքի շրջանակներում օգտվելու ենք բոլոր թույլատրելի միջոցներից, որպեսզի մեր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնենք պատշաճ կերպով։ Դա ներառում է համապատասխան միջնորդությունները և՛ դատարան, և՛ դատախազություն, ինչպես նաև միջնորդություններ են ներկայացվել քրեակատարողական վարչություն, Մարդու իրավունքների պաշտպանին»,-ասել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նա հավելել է, որ օրակարգում է նաև գանգատով ՄԻԵԴ դիմելու հարցը և նախորդ վերաքննիչի որոշումից հետո բողոք է ներկայացված է Վճռաբեկ դատարան: Պաշտպանական կողմը կալանավորման որոշումը շարունակում է համարել անօրինական։ Փաստաբանը նշում է՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ավելի վատ է, քան նախկինում էր։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ, ըստ Araratnews.am-ի, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին շտապ տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն: Գեներալ-լեյտենանտ, նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը հունվարի 22-ին կրկին կալանավորվել էր։ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել էր 2018-ի հունիսից, երբ ԱԱԾ-ն ցուցադրեց իրեն պատկանող առանձնատներում պահվող մեծաքանակ զենք-զինամթերքը, զինվորական հանդերձանքը, սնունդը, այդ թվում՝ Ապրիլյան պատերազմի ժամանակ բանակ ուղարկված օգնություն։ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |