Աշոտյան. Կառավարությունը պետք է հրապարակի ՀՀ զորախումբ ուղարկելու Սիրիայի պաշտոնական խնդրանքը![]() 8 փետրվարի 2019 - 13:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն, անդրադառնալով ՊՆ այն հայտարարությանը, որ հայ մասնագետներն արդեն Սիրիայում, կարծիք է հայտնել, որ դա արվել է օրենքի խախտումով: «ԱԺ-ում մի քանի անգամ հարց եմ ուղղել Նիկոլ Փաշինյանին, պահանջել, որ գործընթացը կազմակերպվի ՀՀ օրենսդրությանը համապատասխան և ապահովվեն մեր զինծառայողների իրավունքները և երաշխիքները։ Այսօր ՊՆ-ն հայտնեց, որ զորախումբն արդեն Սիրիայում է։ Սեփական քաղաքական շահերից ելնելով՝ Փաշինյանը կոպտորեն խախտեց օրենքը»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ: Նա հավելել է նաև, որ ՀՀ կառավարությունը պետք է արագ պատասխանի հետևյալ հարցերին՝ «1. Հրապարակի Սիրիայի իշխանությունների պաշտոնական խնդրանքը հայկական զորախումբ ուղարկելիւ հետ կապված։ 2. Ինչու է խախտել օրենքը և առանց միջազգային համապատասխան պայմանագրի ուղարկել մեր զորախումբը Սիրիա։ 3. Ինչպես են երաշխավորված մեր զինվորականների իրավունքները Սիրիայում»,-գրել է Աշոտյանը: Նա բարի ծառայություն է մաղթել հայ զինվորականներին և վստահություն հայտնել, որ անկախ առկա խնդիրներից իրենք պատվով կկատարեն իրենց պարտականիւթյունները։ «Խաղաղություն Սիրիային»,-ասվում է գրառման մեջ։ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Սիրիայում հայ-ռուսական համատեղ մարդասիրական նախագիծ է իրականացվելու, որն իր բնույթով աննախադեպ է լինելու: Հղումներ թեմայով. Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |