Շոյգուն շնորհակալ է ՀՀ-ին Սիրիային հումանիտար աջակցության համար 8 փետրվարի 2019 - 14:42 AMT PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Այդ մասին նա ասել է Մոսկվայում կայացած հանդիպմանը: «Կցանկանայի երախտագիտություն հայտնել Սիրիային հումանիտար աջակցության համար: Դուք առաջինն արձագանքեցիք Սիրիայի ժողվորդին օգնելու մեր կոչին»,-ասել է Շոյգուն: Նա նշել է, որ դա հատկապես կարևոր է սիրիացի երեխաների համար, որոնք վաղուց զուրկ են խաղաղ կյանքից և արդեն 5-6 տարի է դպրոց չեն գնում, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Դա զգալի ավանդ կլինի Սիրիայում բնականոն կյանքի հաստատման գործում»,-ասել է ռուս նախարարը: Տոնոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին Սիրիային հումանիտար աջակցության կազմակերպման համար: Տոնոյանն ասել է, որ ՌԴ գործունեությունը Սիրիայում նպաստում է երկրի հետպատերազմյան վերականգնմանը: «Ես կարծում եմ, որ ձեր մասնակցությունը հումանիտար գործողությանը շատ կարևոր է: Կարևոր է աջակցությունը Սիրիայի ժողովրդին, որի մի մասն է նաև հայ համայնքը»,-ասել է Տոնոյանը: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |