ՀՀ-ն՝ հետաքրքիր և բյուջետային հանգստի նախընտրելի 7-յակում![]() 8 փետրվարի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է հետաքրքիր և բյուջետային հանգստի տեսակետից նախընտրելի 7 երկրի ցանկում, որը կազմել է ուկրաինական Ukr.Media-ն: «Հայաստանն իսկական դրախտ է պատմության սիրահարների համար: ՅՈւՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված Զվարթնոցի տաճարը, Էջմիածինը, XIII դարի Կաթողիկե և XVII-XVIII Զորավոր եկեղեցիները՝ միայն մի փոքր մասն են Հայաստանի տասնյակ հուշարձաններից: Երկիրը ծով չունի, բայց դա փոխհատուցում է գեղեցիկ Սևանը, որտեղ ավելի լավ է հանգստանալ հուլիսի կեսից մինչև օգոստոսի ավարտը, երբ ջուրը բավականաչափ տաք է»,-ասվում է հրապարակման մեջ, գրում է AnalitikaUA.net-ը: Հոդվածի հեղինակները նշում են, որ կերակուրը Հայաստանում շատ համեղ է, իսկ գները մատչելի: «Եթե ձեզ հետաքրքրում են բյուջետային ճամփորդությունները, ապա Հայաստանը շատ լավ տարբերակ է»,-ասվում է հոդվածում: Ուկրաինական պարբերականի նախընտրելի երկրների թվում են նաև Ռումինիան, Ալբանիան, Թուրքիան, Սլովակիան, Սլովենիան և Վրաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |