ՀՔԾ. Սերժ Սարգսյանը չունի մեղադրյալի կարգավիճակ![]() 8 փետրվարի 2019 - 17:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող որևէ քրեական գործով չունի մեղադրյալի կարգավիճակ: Այդ մասին ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը, հայտնում է Aysor.am-ը: «Մենք պաշտոնապես հերքում ենք նման լուրերը։ Սերժ Սարգսյանը մեղադրյալի կարգավիճակ չունի»,- ասել է խոսնակը՝ հերքելով տարածված տեղեկությունները։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանի փաստաբանը պաշտոնապես հաստատել էր, որ Սերժ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և հարցաքննվել։ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել էր նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ունի մեղադրյալի կարգավիճակ և գտնվում է կալանքի տակ։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |