Գուաիդոն չի բացառում, որ ԱՄՆ-ն կարող է ներխուժել Վենեսուելա՝ Մադուրոյին տապալելու 9 փետրվարի 2019 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ և Ազգային ժողովի խոսնակ Խուան Գուաիդոն չի բացառել, որ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու և հումանիտար օգնությունը պարտադրելու համար ԱՄՆ-ն կարող է ներխուժել երկիր: AFP-ին տված հարցազրույցում նա հայտարարել է, որ պատրաստ է անել այն ամենն, ինչ անհրաժեշտ է «մարդկային կյանքեր փրկելու համար»,-գրում է ՌԲԿ-ն: Մադուրոն ավելի վաղ հայտարարել էր, որ չի ընդունի «կեղծ հումաիտար օգնությունը»: Ըստ նրա, ճգնաժամը Վենեսուելայում «հրահրված է Վաշինգտոնի կողմից» ներխուժումն արդարացնելու համար: Գուաիդոն, որն իրեն նախագահ է հռչակել, փորձում է ԱՄՆ-ից հումանիտար օգնոթյուն ստանալ: Սակայն, այդ օգնությունը մնացել է Կոլումբիայի պահեստներում, քանի որ Վենեսուելայի զինվորականներն արգելակում են դրա մուտքը երկիր: Վաշինգտոնը հնարավոր է համարում իր ռազմական միջամտությունը Վենեսուելայի իրավիճակին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում: Զանգվածային ակցիաները Վենեսուելայում սկսվել են հունվարի 21-ին: Ըստ ոչ կառավարական կազմակերպությունների, այս ընթացքում երկրում ձերբակալվել է 791 մարդ, զոհվել է 29-ը: Բողոքի ակցիաների ֆոնին երկրի ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն, ԱՄՆ աջակցուևթյամբ, իրեն է հռչակել երկրի նախագահ: ԱՄՆ-ն և Լատինական Ամերիկայի երկրների մեծ մասը ճանաչել է նրան որպես օրինական ղեկավար: Կատարվող իրադարձությունները հակասահմանադրական է համարում Ռուսաստանը: Մադուրոյին աջակցություն է հայտնել Թուրքիայի նախագահ Էրդողանը: Մադուրոն մտադիր չէ հեռանալ Վենեսուելայինախագահի պաշտոնից: Նա հավելել է նաև, որ երբեք չի հրաժարվի իր հայրենիքի առջև ստանձնած պարտավորություններից: Մինչդեռ Վենեսուելայում շարունակվում են զանգվածային բողոքները՝ ինչպես Մադուրոյի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների, ընդ որում վերջիններիս քանակը շարունակ աճում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |