Կուարոնի «Ռոման»՝ BAFTA-ի գլխավոր մրցանակակիր![]() 11 փետրվարի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում տեղի է ունեցել Բրիտանական կինոակադեմիայի (BAFTA) պարգևների մրցանակաբաշխությունը: Տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել Ալֆոնսո Կուարոնի «Ռոման»: Ֆիլմը նաև պարգևատրվել է լավագույն ռեժիսորական և օպերատորական աշխատանքների համար, ինչպես նաև որպես լավագույն օտարալեզու ֆիլմ: «Ռոման» ավելի վաղ արդեն ստացել էր «Ոսկե գլոբուս» և Վենետիկի փառատոնի գլխավոր մրցանակը: BAFTA-ի մրցանակների թվով առաջատար է դարձել Յորգոս Լանտիմոսի «Ֆավորիտուհին» ֆիլմը, որը 7 մրցանակի է արժանացել, այդ թվում «Լավագույն բրիտանական ֆիլմ» անվանակարգում, գրում է Meduza-ն: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Օլիվիա Քոլմանը («Ֆավորիտուհին»), իսկ լավագույն դերասան՝ Ռամի Մալեքը («Բոհեմյան ռապսոդիա») ֆիլմում: Երկրոդ պլանի դերերի համար պարգևատրվեկ են Ռեյչել Վայսը («Ֆավորիտուհին») և Մահերշալ Ալին («Կանաչ գիրքը»): «Ռոման» և «Ֆավորիտուհին» նաև Օսկարի գլխավոր հավակնորդներից են: Ֆիլմերը ներկայացված են 10 անվանակարգում: «Օսկարի» հանձնման արարողությունը կանցկացվի փետրվարի 24-ին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |