Վենեսուելայում երկրի պատմության ամենամեծ զորավարժությունն է11 փետրվարի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Վենեսուելայի ղեկավար Նիկոլաս Մադուրոն փետրվարի 10-ին Միրանդա նահանգի Գուաիկայպուրոյի ռազմակայանում գլխավորել է երկրի պատմության մեջ ամենածավալուն զորավարժությունները, որոնք կոչվում են «Անգոստուրա 2019 200-ամյակը»: Մադուրոյի հետ միասին զորավարժություններին հետևել են երկրի ՊՆ ղեկավար Վլադիմիր Պադրինո Լոպեսը, ինչպես նաև ԶՈՒ ռազմավարական գործողությունների հրամանատար Ռեմիջիո Սեբալյոսը, գրում է Deutsche Welle-ն: Նրանք, մասնավորապես, ստուգել են «Իգլա-Ս» շարժական զենիթահրթիռրային համալիրի օպերատիվ պատրաստականությունը, որը մշակվել է ռուս մասնագետների կողմից: Ստուգվել են նաև ԶՈւ-23 զենիթային կայանքները, որոնց արտադրությունը սկսվել է դեռևս ԽՍՀՄ-ում: Զորավարժություններին, որոնք կտևեն մինչև փետրվարի 15-ը, մասնակցում են երկրի զինված ուժերը, ինչպես նաև Բոլիվարի ազգային ոստիկանությունը: «Բոլիվարի զինվորները կստիպեն» ԱՄՆ-ին թանկ վճարել «հայրենի Վենեսուելայի սուրբ հողին դիպչելու» ցանկացած փորձի համար, նշել է Մադուրոն՝բացելով զորավարժությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |