Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո

Մխիթարյանը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր տպավորություններն է ներկայացրել անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Հադերսֆիլդ Թաունի» (2:1) հետ հանդիպումից:

Սա առաջին խաղն էր Մխիթարյանի համար 2019-ին, որը խաղադաշտ է վերադարձել ոտքի վնասվածքից հետո:

«Ուրախ եմ վերադառնալ 2 ամիս անց: Ես կշարունակեմ աշխատել և ամեն հնարավորն անել իմ թիմի համար»,-գրել է Մխիթարյանը Twitter-ում:

Մխիթարյանը վնասել էր աջ ոտքի կոճը դեկտեմբերին Անգլիական լիգայի գավաթի «Տոտենհեմի» դեմ խաղում: Նշվում էր, որ լիարժեք վերականգնման համար ֆուտբոլիստին 6 շաբաթ կպահանջվի:Մխիթարյանը վնասվածքից հետո վերսկսել էր մարզումները մարզասարքերի վրա: Իսկ վերջերս ֆուտբոլիստը վերադարձել է նաև լիարժեք մարզումներին:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---