«Իմ քայլի» պատգամավորը «անհայրենիք» է անվանել ՀԱԿ փոխնախագահին. Հեռակա բանավեճ՝ ԼՂ հարցի շուրջ11 փետրվարի 2019 - 11:48 AMT PanARMENIAN.Net - Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ադրբեջանական Turan գործակալության հետ զրույցում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պատրաստ լինեն փոխզիջումների: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Զուրաբյանի այս խոսքերին՝ «անհայրենիք» անվանելով նրան: «Ես պատրաստ եմ փոխզիջման՝ Դաշտային Արցախն ամբողջությամբ կփոխարինեմ ձեզ նման անհայրենիք կերպարների հետ», - մասնավորապես գրել է նա: Ի պատասխան Հովսեփյանի արձագանքի՝ ՀԱԿ մի շարք ներկայացուցիչներ իրենց ֆեյսբուքյան էջերում կոչ են արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ Լիլիթ Մակունցին, պատգամավոր Ռուբեն Ռուբինյանին ստիպել Հովսեփյանին վայր դնել մանդատը: «Փաստորեն ժամանակին այս համակարգն է մեզ ղեկավարել և դեռ չեն հասկանում, որ ժողովուրդը իրենց 2017 թվականին Սերժից առաջ մերժեց և մերժեց անողոք կերպով իրենց գաղափարների համար: Տիկնայք և պարոնայք , դուք հանուն ձեր էժան գաղափարի պատրաստ եք ձեր երկիրը ծախելու, ձեր տեսակը մենք լավ ենք ճանաչում», - ի պատասխան այս պահանջի գրել է Հովսեփյանը: Զուրաբյանը Turan -ի հետ զրույցում նշել է, որ այն պնդումները, որ Հայաստանում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի թիմը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թիմն է, սխալ են: «Դրանք առանձին, ինքնուրույն քաղաքական ուժեր են, որոնք ավելի վաղ՝ 2008-ին, բարիկադների նույն կողմում էին», - ասել է Զուրաբյանը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը` «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ի գլխավոր գործընկեր․ Հանդիպել են ուսանողներն ու գործատուները Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը Անհայտ անձը թմրամիջոց է առաջարկել աշակերտուհուն․ Կալանավորված կա Դեպքը տեղի է ունեցել Արարատ քաղաքի դպրոցներից մեկում ARARAT-ի հատուկ երեկո՝ նվիրված Ազնավուրի 100-ամյակին Դեռևս թատրոնի շեմից հյուրերն լիապես պարուրվում էին ազնավուրյան տրամադրությամբ Սիմոնյան․ Ալիևի հայտարարությունները ներքին լսարանի համար են «Այնուամենայնիվ հանդիպումների ժամանակ մենք այդ հարցերը բարձրացնում ենք»,–ասել է նա |