Չայլդիշ Գամբինոյի This is America երգը՝ լավագույնը «Գրեմմիում»![]() 11 փետրվարի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 10-ին Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակի 61-րդ մրցանակաբաշխությունը: Մրցանակը սահմանել է Ամերիկայի ձայնագրող ընկերությունների ասոցիացիան: Պարգևներ են հանձնվել 84 անվանակարգում: «Տարվա երգ է ճանաչվել որպես Childish Gambino հայտնի ամերիկացի ռեփեր Դոնալդ Գլովերի This is America երգը: Խոսքերը գրել է ինքը Գլովերը, երաժշտությունը Գլովերը շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնի հետ համագործակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն: This is America-ն մրցանակներ է ստացել նաև «Լավագույն երաժշտական տեսանյութ» և «Լավագույն ռեփ/վոկալ կատարում» անվանակարգերում: 2018-ի լավագույն ալբոմ է ճանաչվել Քեյսի Մասգրեյվի Golden Hour-ը, իսկ »Լավագույն դեբյուտ» անվանակարգում հաղթել է երգչուհի Դուա Լիպան: Լեդի Գագան պարգևատրվել է «Լավագույն փոփ մեներգի/կատարման» համար » (Joanne կոմպոզիցիայի համար) և «Լավագույն երգ վիզուալ ԶԼՄ-ների համար» անվանակարգում (Shallow-ն «Աստղը ծնեց» ֆիլմից): Մրցանակակիրներից Արիանա Գրանդեն չէր մասնակցում մրցանակաբաշխությանը՝ նա բոյկոտ է հայտարարել կազմակերպիչներին, որոնք թույլ չեն տվել նրան կատարել 7 Songs նոր թրեկը: Նա հաղթել է «Լավագույն վոկալ փոփ ալբոմ անվանակարգում Sweetener-ի համար: «Օպերային կատարման լավագույն ձայնագրություն» անվանակարգում ներկայացված հայտնի ռուս երգիչ Դմիտրի Խվորոստովսկին, որը մահացել է քաղցկեղից 2017-ի նոյեմբերին, մրցանակի չարժանացավ: Նա Վերդիի «Ռիգոլետտոյի» վրա աշխատել է հայտնի ռեժիսոր Կոնստանտին Օրբելյանի հետ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |