Իրանը կշարունակի զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները![]() 11 փետրվարի 2019 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Իրանը կշարունակի բազմապատկել իր ռազմական հզորությունն ու զարգացնել հրթիռային տեխնոլոգիաները: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին: Նա նշել է, որ դրա համար Թեհրանին Արևմուտքի թույլտվությունը հարկավոր չէ: «Մենք կշարունակենք ավելացնել մեր ռազմական հզորությունը: 40 տարում, և հատկապես վերջին 5 տարում, մեր հնարավորություններն այդ ոլորտում ապշեցնում են աշխարհը»,-ասել է Ռոհանին տոնական միջոցառումների ժամանակ՝ նվիրված Իսլամական հեղափոխության 40-րդ տարեդարձին, գրում է «Կոմերսանտը»: Նա նշել է, որ անկախ ԱՄՆ և Իսրայելի պատժամիջոցներից, Իրանը շարունակելու է ընթանալ իր ընտրած ուղղությամբ: Իրանը սեփական հրթիռային ծրագիրը զարգացնում է 1990-ականներից: Իրանը հրաժարվում է բանակցել հրթիռային ոլորտի սահմանափակման շուրջ, ինչի համար էլ քննադատվում է ԱՄՆ և արևմտյան այլ երկրների կողմից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |