Պապիկյան. Մարզպետարանների աշխատողների մոտ 30%-ը կկրճատվի

Պապիկյան. Մարզպետարանների աշխատողների մոտ 30%-ը կկրճատվի

PanARMENIAN.Net - Մարզպետարանների աշխատակիցների մոտ 30%-ը կկրճատվի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ մարզպետարանների «օպտիմալացման գործընթացը» նախաձեռնել է դեռևս հոկտեմբեր ամսից:

«Մի քանի մարզպետարաններում ուսումնասիրություն ենք կատարել և եկել ենք այն եզրահանգման, որ մարզպետարանների աշխատակիցների մոտ 30%-ը կկրճատվի»,- ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Ըստ նրա՝ այդ աշխատանքներում ներգրավել են խորհրդատվական ընկերություն, որի ֆինանսավորումն իրականացնում է Շվեցարիայի զարգացման գործակալությունը:

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ արդեն իսկ սխեման կա. մի քանի դետալների շտկումից, նաև՝ կառավարության կառուցվածքային վերջնական փոփոխություններից հետո, հաջորդ քայլը կլինեն մարզպետարանները:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ սկզբունքով են կրճատումներն արվելու, որպեսզի լավ աշխատակիցները դրսում չհայտնվեն՝ նախարարն ասել է, որ մրցույթ են անցկացնելու և արդյունքում կմնան լավ աշխատողները: «Այս օպտիմալացումները մեկ նպատակ են հետապնդում՝ արդյունավետ կառավարում և ավելի որակյալ մասնագետների ներգրավում»,-ասել է նա:

Օպտիմալացում է իրականացվել կառավարության կազմում, 17 գործող նախարարություններից 5 կրճատվել է: Նոր կառավարությունում 12 նախարարություն կա:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---