ՀՀ ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրենը կմեկնի Դամասկոս![]() 12 փետրվարի 2019 - 11:24 AMT PanARMENIAN.Net - «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահ, «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Ռուբեն Առաքելյանը կայցելի Հալեպում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներին: Այդ մասին ասվում է կենտրոնի կայքում: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա, Հալեպ: Փետրվարի 12-ին, աշխատանքային այցով կմեկնի Դամասկոս: Քառօրյա այցի ընթացքում հանդիպումներ են նախատեսվում ականազերծման ոլորտում գործունեություն ծավալող ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների և մասնագետների հետ՝ համագործակցությունն առավել արդյունավետ և թիրախավորված դարձնելու նպատակով: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին է ներկայացրել Սիրիայում բժիշկներից և ականազերծման մասնագետներից բաղկացած ՀՀ մարդասիրական առաքելության խնդիրներն ու նպատակները: ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային հումանիտար աջակցությանը մասնակցելու համար: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |