Ծառուկյան. Սա տնտեսական հեղափոխության ծրագիր չէ՝ եթե չփոխվի, կողմ չենք քվեարկի![]() 12 փետրվարի 2019 - 11:40 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն, անդրադառնալով կառավարության ծրագրին, ասել է, որ այն շատ գեղեցիկ է գրված, կամեցողություններով ու ցանկություններով լի է, բայց այն տնտեսական հեղափոխության ծրագիր չէ: «Եղել է հեղափոխություն, այսօր պետք է լինի արդեն տնտեսական հեղափոխություն։ Այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր չի, եթե չփոխվի, ուրեմն մենք կողմ քվեարկել չենք կարող», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը: «Չեմ թաքցնում կա 2-3 դրույթ, որի իրականացման դեպքում ժողովուրդը կզգա դրական փոփոխություններ իր կյանքում», - ասել է Ծառուկյանը։ Սակայն, նա նշել է, որ տնտեսական հեղափոխության համար անհրաժեշտ են գումարի աղբյուրները, ժամկետները և մեխանիզմը, որը այսօր բացակայում է։ Ծառուկյանը նշել է, որ ներդրումների համար ևս անհրաժեշտ է տնտեսական աճ։ «Հենց այնպես ներդրում չի կարող լինել։ Չենք գնալու մարդկանց խնդրենք՝ եկեք, դրեք։ Ներդրման համար անհրաժեշտ է, որ օրենքներ ու պայմաններ փոխվեն: Ներդրողները պետք է համեմատական կարգով նայեն՝ ինչ պայմաններ են աշխարհի ուրիշ երկրներում...մերը պետք ավելի լավ լինի», - ասել է նա։ Ծառուկյանը նաև նկատել է՝ եթե հեղափոխության համար անհրաժեշտ էր ունենալ «դուխ և կամք», ապա տնտեսական հեղափոխության համար հարկավոր է փող, դրա հստակ աղբյուր, ժամկետներ և մեխանիզմ։ Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում կքննարկվի կառավարության ծրագիրը։Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ՝ ՀՀ կառավարության արտահերթ նիստում, գործադիրի ծրագիրը հաստատվել է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |