Երևանի աղմուկի ամբողջական քարտեզ կկազմվի12 փետրվարի 2019 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի աղմուկի ամբողջական քարտեզ կկազմվի: Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները Երևան քաղաքում ձևավորվել են աղմուկի դեմ պայքարի ծրագիր: Աղմուկը 21-րդ դարի մարտահրավերներից է և համարվում է շրջակա միջավայրի վնասակար աղտոտման կարևորագույն գործոններից մեկը։ Այն ոչ պակաս վտանգավոր է քան օդի և ջրի աղտոտումը: Ծրագրի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել քաղաքի առավել աղմկոտ տարածքներում շրջակա միջավայրի վրա ազդող աղմուկը, հայտնաբերել հիմնական աղբյուրները՝ տեսակները, ստեղծել աղմուկի քարտեզ, որը բնակավայրերում կտա հստակ պատկերացում աղմուկի մակարդակի վերաբերյալ, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը: Քանի որ Երևան քաղաքը բավականին մեծ է և աղմուկի քարտեզը հիմնականում ներառում է տրանսպորտային հոսքերի աղմուկը, առաջին փուլում՝ 2018թ. ընթացքում չափումներն իրականացվել են Երևանի` Փոքր կենտրոնի առավել աղմկոտ տարածքներում: Իրականացված չափումների ընթացքում պարզվել է, որ աղմուկի մակարդակը փոխվում է ինչպես կախված ժամից, այնպես էլ տեղից և օրից: Աղմուկի մակարդակի բարձրացմանը հիմնականում նպաստում են տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ոչ ճիշտ վայրերում տեղակայված և սխալ դասավորվածություն ունեցող շենքերը, որոնք նպաստում են աղմուկի ուժգնացմանը և տարածմանը: Քաղաքը բաժանաված չէ բնակելի և բիզնես հատվածների, շինությունների նշանակությունն ի սկզբանե որոշված չէ, որը նույնպես նպաստում է ոչ բարենպաստ պայմանների: Շինարարական աշխատանքների ծավալի աճը, որտեղ հաշվի չի առնվում նորմերը ևս հանգեցրել է նրան, որը շրջակա միջավայրում աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը 25-30 դեցիբելով։ Երևանի աղմուկի դեմ պայքարի ծրագիրը իր տեսակով եզակի է և ներառում է բավականին թվով մեծ ինֆորմացիա, քանի որ վերջին անգամ աղմուկի քարտեզը կազմվել է 1976թ.: Մինչև 2021 թ. նախատեսվում է չափումներ իրականացնել քաղաքի ամբողջ տարածքում և քարտեզագրել բոլոր համայնքները։ Աշխատանքները փուլ առ փուլ կներկայացվեն համապատասխան լիազոր մարմիններին, ինչը հնարավորություն կտա իրականացնել առողջության պահպանմանն ուղղված առավել նպատակային ու արդյունավետ միջոցառումներ և հնարավորինս զերծ մնալ աղմուկից, իսկ աշխատանքների ավարտից հետո կունենանք մշակված լիարժեք քարտեզ, որը թույլ կտա համեմատականներ տանել առաջատար երկների հետ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` աղմուկը շրջակա միջավայրում տարեկան աճելով միջինը 0,5 դեցիբելով, ներկայումս հասել է այնպիսի մակարդակի, որ անհանգստացնում է քաղաքացիների անդորրը: Փոքր կենտրոնում իրականացված չափումների արդյունքները ներկայացված են լուսանկարում: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |