Տոնոյան. Եթե անհրաժեշտ լինի Սիրիայում ռազմական գործողությունների մասնակցել, ՀՀ-ն կանի դա օրենքի տառին համապատասխան![]() 12 փետրվարի 2019 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելությունը իրականացվում է օրենքի տառին համապատասխան: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Երևանում Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Սիրիայի հետ մեր համագործակցության վերաբերյալ պաշտոնական լրահոսի մեջ եղել է նշված, որ եղել է գրավոր խնդրանք Սիրիայի դե ֆակտո իշխանություններից։ Եվ ՀՀ հումանիտար առաքելությունն իրականացվում է օրենքի տառին համապատասխան», - ասել է Տոնոյանը, հայտնում է Aysor.am-ը: Նախարարն ասել է նաև, որ եթե լինեն այնպիսի հանգամանքներ, և եթե անհրաժեշտություն լինի նաև ռազմական գործողություններին մասնակցելու, Հայաստանը անպայման կանի դա ևս օրենքի տառին համապատասխան։ «Իհարկե, միևնույն ժամանակ կաշխատենք համագործակցել արտախորհրդարանական ուժերի հետ՝ այդ հարցում որոշումը կայացնելու ժամանակ», - ասել է Տոնոյանը։ Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ): ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |