Պատգամավորը՝ վարչապետին. Ձեզ այնքան եմ վստահում, որ եթե 1-տողանոց ծրագիր բերեիք՝ կողմ կքվեարկեի![]() 12 փետրվարի 2019 - 14:55 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասել է, որ «իր վստահությունն այնքան մեծ է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, որ եթե ծրագրում մի նախադասություն էլ գրված լիներ, ինքը կողմ կքվեարկեր: «Պարոն վարչապետ, ուզում եմ ասել, որ Ձեր հանդեպ իմ վստահությունն այնքան խորն արմատներ ունի, որ անգամ եթե Դուք բերեիք կառավարության ծրագիր, որտեղ գրված կլիներ մեկ նախասադություն՝ «ամեն ինչ շատ-շատ լավ է լինելու», ես կողմ կքվեարկեի այդ ծրագրին», - ասել է պատգամավորը: Փետրվարի 12-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովում մեկնարկել է առաջին նստաշրջանի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվում է կառավարության ծրագիրը։ Հարցի հիմնական զեկուցողն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |