Փաշինյան. Պաշտոնյա դարձած որոշ ակտիվիստներին թվում է՝ իրենց ոլորտը Facebook-ն է12 փետրվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ պետական պաշտոնյա դարձած նախկին մի շարք ընդդիմադիր ակտիվիստներ կարծում են՝ պետք է գործեն այնպես, ինչպես նախկինում: «Ասում են՝ չմտածեք հանկարծ, որ դադարել եմ ընդդիմադիր ակտիվիստ լինելուց, ոչինչ, որ իշխանության ներկայացուցիչ եմ: Ես ինքս, որքան էլ ինձ համար դժվար լինի, չեմ կարող այս կարգավիճակում խոսել այնպես, ինչպես նախկինում, և դա չի նշանակում, որ ես ծախվեցի մութ ուժերին, պարզապես իմ կարգավիճն ու պատասխանատվության չափը փոխվեց», - ասել է Փաշինյանը: Վարչապետը նշել է, որ ակտիվիստից պետական պաշտոնյա դարձած յուրաքանչյուր անձ պետք է սա գիտակցի, «հակառակ դեպքում խնդիրներ կառաջանան»: «Շատերը կարծում են, որ եթե նախկինում իրենց գործունեության հարթակը ֆեյսբուքյան էջերն են եղել, հիմա էլ է այդպես: Եվ պետք է այդ էջում սուր ստատուսներ գրելով՝ գնան ստուգեն որևէ կազմակերպություն, առանց մտածելու, որ այդ ստատուսը կարող է դատական բողոքարկման շատ կոնկրետ հիմք դառնալ, ասեն՝ նախքան ստուգելը արդեն որոշել եք, թե ով է մեղավորը: Այսպես չի կարող շարունակվել», - ասել է Փաշինյանը: Ընթերցեք նաև՝ «Վարչապետ. Պետաշխատողի որակի բարձրացումն առանց աշխատավարձի բարձրացման անհնար է»: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |