€5.15 մլն-ի դրամաշնորհ՝ ՀՀ-ում ճանապարհների անվտանգության բարելավմանը12 փետրվարի 2019 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական ներդրումային բանկը €5.15 մլն դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին՝ ճանապարհային անվտանգության բարելավման համար, հայտնում է «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը։ Դրամաշնորհից €0.65 մլն-ը կհատկացվի տեխնիկական աջակցության խորհրդատվական ծառայություններին, €4.25 մլն-ը՝ շինարարական աշխատանքներին, և €0.25 մլն-ը՝ այլ կազմակերպչական ծախսերի համար։ Եվրոպական ներդրումային բանկը տեխնիկական աջակցության համար մրցութային կարգով կընտրի խորհրդատու, որը կանցնի իր պարտականությունների կատարմանը 2019 թվականի ապրիլից։ Տեխնիկական աջակցության շրջանակում հիմնականում նախատեսվում է՝ ավտոճանապարհների վրա ընտրված վտանգավոր տեղամասերի բարելավման առկա նախագծերի վերանայում կամ նոր նախագծերի մշակում, այլ վտանգավոր տեղամասերի հայտնաբերում և դրանց բարելավման նախագծերի մշակում, վտանգավոր տեղամասերի բարելավման առաջնահերթության սահմանում և շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողություն, ճանապարհային անվտանգության աուդիտորների պատրաստում և սերտիֆիկացում ճանապարհների նախագծման՝ Հայաստանում գործող ստանդարտների վերանայում՝ դրանք ճանապարհային անվտանգության Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձին համապատասխանեցնելու նպատակով։ Խորհրդատուն սերտորեն գործակցելու է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» և «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն» ՊՈԱԿ-ների հետ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |