Փաշինյանն իր խորհրդականից պահանջել է պարզաբանել Տեր-Պետրոսյանի մասին FB գրառումը13 փետրվարի 2019 - 10:32 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանումներ է պահանջել իր խորհրդական Սրբուհի Ղազարյանից առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին նրա ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը։ «ՀՀ վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանի հրապարակած ֆեյսբուքյան հայտնի ստատուսի ձևակերպումները չեն արտահայտում վարչապետի և կառավարության կարծիքը:Այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից»,-ասվում է Կարապետյանի գրառման մեջ: Կարապետյանը հավելել է նաև, որ վարչապետի դիրքորոշումը այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում և խոսքում պետք է հետևեն կառավարության դիրքորոշումներին և մնան իրենց պարտականությունների շրջանակում: «Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,-ասվում է վարչապետի մամուլի քարտուղարի գրառման մեջ: Ավելի վաղ Սրբուհի Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հարցեր էր ուղղել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին․«Իմ վաղ պատանեկությունը գողացած լտպ-ն 3 հարցի պատասխանը պետք է տա՝ 1. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ` «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց: 2. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել (ըստ էներգետիկ չարաշահումների ԱԺ հանձնաժողովի բացահայտումների) այսպես ասված լույսի անջատման դիմաց: 3. Ի՞նչ պայմանավորվածություն էր ձեռք բերվել բացարձակ հաղթանակը` ինչպես կասեր Գեորգի Ժուկովը «բեզօգովոռոչնայա կապիտուլացիա»-ն զինադադարով փոխարինելու դիմաց:Այս 3 հարցի պատասխաններն երբ նա տա, ես իմ հայրիկի ֆաբրիկան կներեմ ՀՀՇ-ը կոչեցյալին»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին |