Փաշինյան. Գազի գինը չի բարձրանա, «Գազպրոմ Արմենիայի» առաջ օպտիմալացման հարց է դրվել13 փետրվարի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու: Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե ինչպես է փոխհատուցվելու գազի գնի բարձրացումը այն դեպքում, երբ դեռ ՌԴ-ում Փաշինյանը հայտարարել էր, որ սուբսիդավորում բյուջեից չի լինելու, վարչապետն ասել է, որ «Գազպրոմ Արմենիայի» առաջ դրվել է օպտիմալացման հարց: «Պետությունը գազ չի գնում, գազը Ռուսաստանից գնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իսկ պետությունը գործ ունի Հայաստանի սպառողների հետ և մենք ասել ենք, որ 2019 թվականի ընթացքում գազի գինը չի բարձրանալու: Ինչ վերաբերում է բանակցություններին, ապա դրանք վերաբերում են մեր շահերի պաշտպանությանը: Այդ քննարկումները պետք է իրականացնենք ու պաշտպանենք Հայաստանի շահերը: Մենք այս պահին խնդիր ենք դնում «Գազպրոմ Արմենիա» ընկերության ու այդ համակարգի օպտիմալացման ու կառավարման արդյունավետության բարձրացման: Այդ ուղղությամբ մենք պետք է աշխատենք», - ասել է Փաշինյանը: Ավելի վաղ «Գազպրոմն» իր դուստր ձեռնարկություն «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար $15-ով բարձրացրել է գազի սակագինը՝ հասցնելով $160-ի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |