Ալավերդու պղնձաձուլականի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկթագիծը13 փետրվարի 2019 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները փակել են Երևան-Թբիլիսի երկթագիծը: Նրանք պահանջում են չդադարեցնել պղնձաձուլարանի գործունեությունը: Պղնձաձուլարանի աշխատողներից Արմեն Կիրակոսյանն ասել է, որ վարչապետն այդպես էլ չի արձագանքել ալավերդցիների նամակին, ինչի պատճառով իրենք փակել են երկաթգիծը, հայտնում է ArmLur.am-ը: Օրեր առաջ գործարանի աշխատակիցները նամակով դիմել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Վարչապետը դեռ չի արձագանքել ալավերդցիների` 5500 ստորագրություններով նամակին: Արդյունքում հնարավոր չի լինի իրականացնել բեռնափոխադրումներ: Կիրակոսյանը հայտնել է նաև, որ բողոքի ակցիային ներկա է նաև Ալավերդիի քաղաքապետ Սասուն Խեչումյանը: «Մենք անգամ վրաններ ենք բերել մեզ հետ, մնալու ենք մինչև սպառիչ պատասխան ստանալը: Այս հարցին ի վերջո պետք է լուծում տրվի, թե ոչ: Չէ որ քաղաքն այսօր կանգնած է սոցիալական աղետի առաջ: Մարդիկ եկամտի աղբյուր չունեն, գումար չունեն, որ մի կտոր հաց վաստակեն»,- ասել է պղնձաձուլարանի աշխատակիցը: 2018թ. հոկտեմբերի 19-ից «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Ընկերություն) Ալավերդու պղնձաձուլական գործարանը կասեցրել է մետալուրգիական արտադրամասի գործունեությունը: Միաժամանակ Ընկերությունը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով, բոլոր աշխատակիցներին տվել է աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ։Ալավերդու պղնձաձուլարանն ունի 630 աշխատակից։ Ավելի վաղ բնապահպանական խախտումների համար 387 միլիոն դրամով տուգանված ընկերությունը կառավարությունից պահանջել էր չեղարկել տուգանքն ու 6-7 անգամ բարձրացնել արտանետումների սահմանային թույլատրելի նորմերը։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ու ընկերության սեփականատեր Վալերի Մեջլումյանը բանակցել են, սակայն արդյունքի մասին ոչինչ չի հայտարարվվել: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |