Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մյունխեն

Զոհրաբ Մնացականյանը կմեկնի Մյունխեն

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:

Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը չէր բացառել, որ Մյունխենում՝ անվտանգության համաժողովին, կարող է հանդիպել ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Ավելի վաղ համաժողովին իր մասնակցությունը հաստատել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

 Ուշագրավ
---