Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից14 փետրվարի 2019 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 14-ի առավոտյան Երևանի ավտոբուսային որոշ երթուղիների վարորդներ հրաժարվել են աշխատել և գործադուլ են հայտարարել: Այդ մասին հայտնի է դարձել սոցցանցերում բողոքող տարբեր օգտատերերի գրառումներից, մասնավորապես՝ Ավան և Մասիվ վարչական շրջանների բնակիչների: Նրանց խոսքով՝ կանգառներում հերթեր են գոյացել, մարդիկ չեն կարողացել հասնել քաղաքի կենտրոն՝ աշխատանքի: Այդ առնչությամբ քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը պարզաբանում է տվել, որի համաձայն վարորդները հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ վախենալով աշխատանքային պայմանների փոփոխությունից և հնարավոր կրճատումներից: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նախօրեին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի աշխատակազմին է ներկայացրել ընկերության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանին: Ընկերությունը 19 երթուղի է սպասարկում շուրջ 180 ավտոբուսով», - նշել է Կարապետյանը: Նրա խոսքով՝ ընկերությունում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես՝ տնօրենի փոփոխությունը, մտավախություն է առաջացրել որոշ վարորդների մոտ, որ դրանց հետևանքով կվատթարանան նրանց աշխատանքային պայմանները: «Հայկ Մարությանը վստահեցրել է աշխատակիցներին, որ կրճատումներ ու կադրային փոփոխություններ ընկերությունում չեն լինելու, աշխատանքի պայմանները ոչ միայն չեն վատթարանալու, այլև հակառակը՝ սպասվում են բարելավումներ կանոնավոր աշխատաժամանակի և վարձատրության մասով: Այնուհանդերձ, այսօր առավոտյան (փետրվարի 14-ին) ընկերության մի քանի վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ պահանջելով նախկին տնօրենի վերադարձը: Ժամը 09.00-ի դրությամբ , սակայն, երթուղիների կանոնավոր աշխատանքը վերականգնվել է», - նշել է քաղաքապետի խոսնակը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |