Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի 70 ավտոբուսով![]() 14 փետրվարի 2019 - 12:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի տրանսպորտային ցանցը կհամալրվի շուրջ 70 ավտոբուսով: Այդ մասին հայտնել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նրա խոսքով՝ 19 երթուղի սպասարկող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի հավաքակայանում «Հայգեր» մակնիշի շուրջ 70 չօգտագործված ավտոբուս կա: «Դրանք քաղաքապետի հանձնարարությամբ առաջիկայում գիծ դուրս կբերվեն՝ համալրելով քաղաքապետարանի կողմից սպասարկվող երթուղիների ցանկը: Մինչև մայրաքաղաքի նոր տրանսպորտային համակարգի ամբողջական ներդրումը մինջանկյալ նոր երթուղիներ ու շարժակազմ կներգրավվի. Երթուղիների ավելացմանն ու ընկերության գործառույթների ընդլայմանը զուգահեռ, «Երևան ավտոբուս»-ում տեղի կունենան փոփոխություններ, մասնավորապես, տեխնոլգիական վերազինման և նոր աշխատակիցների ներգրավման առումով», - նշել է Կարապետյանը: Նա նաև հավելել է, որ քաղաքապետարանը քննարկում է մինչև նոր ցանցի ներդրումը ուրիշ նոր շարժակազմ ձեռք բերելու ու երթուղի մտցնելու հնարավորությունը: «Այս ընթացքում պարբերաբար տարբեր արտադրող ընկերությունների ներկայացուցիչրների հետ հանդիպումներ են տեղի ունենում»,- պատմել է խոսնակը: Ընթերցեք նաև.Որոշ ավտոբուսների վարորդներ դուրս չեն եկել երթուղի՝ վախենալով կրճատումներից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |