Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բանակցությունները Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսվում է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: «Մոսկվայում տեղի կունենան ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարներ` Էլմար Մամեդյարովի եւ Էդվարդ Նալբանդյանի հետ»,-հաղորդել է ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Նախարարների համաձայնությունը ստացված է, մնում է միայն ճշտել հանդիպման օրն ու վայրը, ասել է ռուս միջնորդը: Ըստ ռուս դիվանագետի, բանակցությունները կանցնեն հակամարտության կարգավորման մադրիդյան սկզբունքների հիման վրա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---