Մի խումբ ուսանողներ ցույց են անում ԵՊՀ ռեկտորի դեմ![]() 14 փետրվարի 2019 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մի խումբ ուսանողներ ցույց են իրականացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ: Նրանք վանկարկում են «ԵՊՀ-ն առանց Արամի», «Արամ հեռացիր», «Ազատ, անկախ ուսանող», նաև նմանաբովանդակ պաստառներ են տանում: Ուսանողները պահանջում են, որ հոգաբարձուների խորհուրդը հետ կանչի Արամ Սիմոնյանին: Ուսանողներից մեկը բարձրախոսով հայտարարել է, որ ստեղծել են նոր շարժում` «100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի», հայտնում է «Առավոտը: «Հոգաբարձուների խորհուրդը պետք է արտահերթ նիստ հրավիրի և անվստահություն հայտնի Արամ Սիմոնյանին, քանզի Արամ Սիմոնյանը տարիներ շարունակ գործել է հակաուսանողական և վերջին բացահայտումներն էլ դրա վառ ապացույցն են, 800 մլն-ի չարաշահումներ են հայտնաբերվել»,-բարձրախոսով հայտարարել է մասնակիցներից մեկը: Դեկտեմբերին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երևանի պետական համալսարանում ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել էր, որ 800 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: ԵՊՀ ռեկտորն էլ հրատապ ասուլիսում մեկնաբանել էր խնդիրը՝ ՊՎԾ-ին անվանելով «ոչ պրոֆեսիոնալ» կառույց: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |