Իրանում ահաբեկչությունից առնվազն 40 մարդ է զոհվել

Իրանում ահաբեկչությունից առնվազն 40 մարդ է զոհվել

PanARMENIAN.Net - Առնվազն 41 մարդ է զոհվել Իրանում տեղի ունեցած ահաբեկչական գործողության արդյունքում:

Պայթյունը տեղի է ունեցել Իրանի հարավ-արևելքում, Սիստան և Բելուջիստան գավառներում: Ենթադրվում է, որ պայթյունը մահապարտ ահաբեկիչ է իրականացրել:

Ըստ Իրանի ԶԼՄ-ների, նա գործի է դրել բեռնատարի վրա տեղադրված պայթուցիկ սարքը, երբ կողքից ավտոբուս էր ընթանում, գրում է Ինտերֆաքսը:

Զոհերի թվում են Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի անդամներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք:

Ահաբեկչական խմբավորումներից դեռ ոչ մեկը գրոհի համար պատասխանատվություն չի ստանձնել: Միևնույն ժամանակ, Իրանի պաշտոնական ԶԼՄ-ները հայտնում են, որ հարձակումը կազմակերպել է «Ալ Քայիդայի» հետ փոխկապակցված սուննի ահաբեկչական խմբավորումը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---