Հարրի Փոթերի մասին ֆիլմեր էլի կլինեն, վստահ է Ռեդքլիֆը14 փետրվարի 2019 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Բրիտանացի դերասան Դենիել Ռեդքլիֆը վստահ է, որ Հարրի Փոթերի մասին ֆիլմաշարը շարունակություն կունենա: Այդ մասին նա հայտնել է IGN պորտալին տված հարցազրույցում: «Վստահ եմ, որ առաջիկայում ինչ-որ այլ վարկած կլինի: Ես գիտեմ, որ վերջին Հարրի Փոթերը չեմ, որին կտեսնեմ իմ կյանքում, չէ որ արդեն արդեն ունենք մի քանիսը»,-հայտարարել է դերասանը լրագրողների հետ զրույցում: Նշվում է, որ խոսքը, հավանաբար, Ջեյմի Փարքերի և Հարեթ Ռիվզի մասին է, որոնք կատարել են երիտասարդ Փոթերի դերը Լոնդոնի թատերական բեմերից մեկում, գրում է Lenta.ru-ն: Ռեդքլիֆն ասել է, որ իր համար հետաքրքիր կլինի հետևել Փոթերի մասին կինոֆիլմերի ճակատագրին, որտեղ նա ինքն է նկարահանվել: «Հետաքրքիր կլինի, եթե դրանք վերաթողարկվեն կամ ուղղակի նոր ֆիլմեր նկարահանվեն, իսկ գուցե՝ սերիալ: Ես հաճույքով կնայեմ»,-ասել է Ռեդքլիֆը: Փոթերիանան կախարդական ունակություններով օժտված պատանի Հարրի Փոթերի մասին վիպաշարն է, որի առաջին գիրքը լույս է տեսել 1998-ին: Վեպերը թարգմանվել են 77 լեզվով և տպագրվել 500 մլն ընդհանուր տպաքանակով: Բոլոր գրքերը, 8-րդից բացի, էկրանավորվել են: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |