Վարչապետը՝ պատգամավորներին. Եթե խոսքումս մունաթ կամ հեգնանք եք զգացել, կներեք14 փետրվարի 2019 - 15:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ծրագրի վերաբերյալ իր ամփոփիչ ելույթում նշել է, որ անցնող երեք օրվա քննարկումները ցույց են տվել՝ ՀՀ-ն ունի նոր որակի խորհրդարան: Փաշինյանը նաև ներողություն է խնդրել բոլոր այն պատգամավորներից, որոնք իր խոսքում «մունաթ կամ հեգնանք են նկատել»: «Եթե իմ խոսքից որևէ մեկը մունաթ կամ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում և համարում եմ, որ նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Կարծում եմ, որ դա նաև ինչ-որ տեղ սխալ մեկնաբանության արդյունք է, որովհետև ես սիրում եմ իմ խոսքը կառուցել ամբողջական, լիարժեք և լիաթոք, և եթե իմ հետագա խոսքում որևէ մեկը տպավորություն ստանա, որ ես մունաթ եմ գալիս կամ ինչ-որ մեկին հեգնում եմ, սա միանգամայն սխալ է», - ասել է Փաշինյանը: ԱԺ-ում քննարկվում է ՀՀ կառավարության ծրագիրը: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում ցուցարարներին միացած զինվորականների նկատմամբ քրվարույթ է նախաձեռնվել 2 զինծառայող տեսաուղերձում ասում է, որ գնացել են Կիրանց պահի ազդեցության տակ և զղջում են կատարվածի համար Թաթոյան․ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից Բագրատ Սրբազանն ասել է, որ սա ստի և ճշմարտության պայքար է, և ճշմարտությունը պետք է հաղթի ՆԳՆ հերքել է Կիրանցում լուսաձայնային նռնակ կիրառելու լուրը. Տուժածներ կան Վնասվածքներով ԲԿ է տեղափոխվել 5 քաղաքացի և 2 ոստիկան, վնասվածքները թեթև են ՊՆ․ ԶՈւ-ին քաղգործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատական կստանան ՊՆ–ն միջոցներ է ձեռնարկում զինվորական համազգեստով անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ |