Հուլիսի 23-ին Երեւանում կմեկնարկի համշենահայերին նվիրված գիտաժողովը19 հուլիսի 2008 - 14:54 AMT PanARMENIAN.Net - «Համշենը եւ համշենահայությունը գնալով ավելի են գրավում հայ հասարակության եւ գիտական շրջանակների ուշադրությունը, ինչը չի կարող չուրախացնել»,-ասել է Կրասնոդարի երկրամասում գործող «Համշեն» հայկական գիտական լրատվա-մշակութային կենտրոնի նախագահ Արտավազդ Թուլումջյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ հաճախ, խոսելով համշենահայերի մասին, նկատի ունեն Թուրքիայում բնակվող իսլամացած համշենահայերին, այն դեպքում, երբ Ռուսաստանում եւ Աբխազիայում բնակվում են մեծ թվով համշենահայեր, որոնք քրիստոնեություն են դավանում: «Համշենահայերը, քրիստոնյա թե մահմեդական, հայ ժողովրդի մեկ սուբէթնիկ խումբ է եւ, խոսելով նրանցից մեկի մասին, չի կարելի մոռոնալ մյուսին»,-նշել է նա: Հուլիսի 23-ին Երեւանում տեղի կունենա «Համշենն ու համշենահայերը` պատմություն եւ մշակույթ» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովը կազմակերպել է «Երկիր» հայրենադարձության եւ բնակեցման գծով հասարակական կազմակերպությունների միությունը ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի հետ համատեղ: Գիտաժողովի նպատակն է խթանել Համշենին եւ համշենահայությանը նվիրված հետազոտությունների անցկացումը, բարձրացնել հասարակության եւ գիտական շրջանակների իրազեկությունը, աջակցությունը կապերի ամրապնդմանը համշենահայերի միջեւ: Գիտաժողովի օրակարգը ներառում է տարբեր թեմաներ, նվիրված Համշենի պատմությանն, համշենահայերի մշակույթին, լեզվին, բանահյուսությանը: Բացմանը ելույթ կունենան Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, մշակույթի նախարարի տեղակալ Գագիկ Գյուրջյանը: Զեկույցներով հանդես կգան արեւելագետներ, պատմաբաններ, ազգագրագետներ, լեզվաբաններ Հայաստանից, Ռուսաստանից եւ Թուրքիայից, հաղորդում է Ռւոսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Համշենահայերը Կրասնոդարի երկրամասի եւ Կուբանի ու Ադիգեի մի շարք շրջանների հայ բնակչության մեծամասնությունն են կազմում: Նրանք սերում են Արեւմտյան Հայաստանի Համշեն շրջանից, Կուբան են տեղափոխվել 19-րդ դարի կեսերին եւ 20-րդ դարի սկզբին` Թուրքիայում իրագործված Հայոց ցեղասպանությունից հետո: Կուբանում, Ադիգեում եւ Աբխազիայում կոմպակտ բնակվում են շուրջ 205 հազար հայեր, իսկ Թուրքիայի տարածքում ավանդական բնակության վայրերում, տարբեր աղբյուրներով, 700 հազարից մինչեւ 1,5-2 մլն իսլամացած համշենահայեր են ապրում: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |