ԲՀԿ-ական Էդուարդ Բաբայանի մեղադրականը դատախազություն է ուղարկվել![]() 14 փետրվարի 2019 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկել է դատախազություն: Այս մասին PanARMENIAN.Net ի հետ զրույցում հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինե Օհանջանյանը: 2018 թվականին ՀՀ հատուկ քննչական ծառայությանում հարուցված քրեական գործի շրջանակում Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով նախատեսված այն հանցավոր արարքի կատարման համար, որ վերջինս խմբի կազմում հարվածներ է հասցրել և դիտավորությամբ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնասվածք է հասցրել Վյաչեսլավ Հարությունովին: Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |