Մակրոնը մտադիր է պետայցով ՀՀ ժամանել

Մակրոնը մտադիր է   պետայցով ՀՀ ժամանել

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է պետական այցով ժամանել Հայաստանի Հարապետություն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, այս մասին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը:

Գրիգորյանը կարևորել է Ֆրանսիայի հետ գործակցության զարգացումն ու խորացումը նաև կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Փոխվարչապետը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաև շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Դեսպան Լաքոտը նշել է, որ Ֆրանսիան պատրաստակամ է Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Ընդգծելով, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վերջերս հայտնել է Հայաստան պետական այցով ժամանելու մտադրության մասին՝ դեսպանը նշել է, որ այդ այցը ևս կնպաստի երկկողմ ծրագրերի հստակեցմանն ու հետագա ընդլայնմանը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում կապիտալի շուկայի ձևավորման անհրաժեշտությանը, քննարկել Հայաստանում ֆրանսիական բիզնեսի զարգացման հեռանկարները: Քննարկվել են նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամ լինելու, ինչպես նաև GSP+ արտոնությունների համակարգերում ընդգրկված լինելու և Առևտրի միջազգային կազմակերպության անդամ հանդիսանալու առավելությունները:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---