Վարչապետի 15 հանձնարարականը՝ տնտեսական հեղափոխության մեկնարկին![]() 15 փետրվարի 2019 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստը սկսել է տնտեսական հեղափոխության իրականացման համար մի շարք հանձնարարականներով: 1. Նա հանձնարարել է վերանայել մինչև այժմ ներկայացված բոլոր ներդրումային առաջարկները, գույքագրել դրանցից յուրաքանչյուրի ընթացքը, բացահայտել խնդիրները, կենտրոնացնել ամբողջ տեղեկատվությունը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում: 2. Կարգավորումների պարզեցման ճանապարհային քարտեզ կազմել, այդ թվում՝ ջրի, գազի, էլէկտրական էներգիայի կանխատեսելի հասանելիության խնդիրը լուծելու նպատակով: 3. Արագացնել ներդրումային հայկական հիմնադրամի ստեղծման աշխատանքները, որը կիրականացնի ներդրումային ծրագրերի ուղեկցումը: 4. Մշակել մեխանիզմ, որ սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ՀՀ քաղաքացին չզրկվի ընտանեկան կամ սոցիալական նպաստից: 5. Հաշվառել ՀՀ-ում առկա բոլոր թափուր աշխատատեղերը՝ աշխատավարձերով, հասցեներով, ընկերություններով: 6. Արագ բացահայտել այն բոլոր մարդկանց, ովքեր ամսական 100,000 դրամ և ավելի վարկեր են սպասարկում և միևնույն ժամանակ օգտվում են սոցիալական կամ ընտանեկան նպաստներից: 7. Բանկային տոկոսադրույքների նվազեցման հարցը պահել օրակարգում և ռազմավարություն մշակել այդ ուղղությամբ: 8. Միկրոբիզնեսը, անասպանահությունը վարկավորելու գործուն մեխանիզմներ մշակել: 9. Մեծ թափով սկսկել վերամասնագիտացման ուսումնական կենտրոնների ստեղծումը, և վերամասնագիտացման ծառայություններ մատուցել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: 10. Ակտիվացնել և զարգացնել բոլոր այն կենտրոններն ու նախագծերը, որոնց նպատակը մարդկանց բիզնես հմտությունները զարգացնելն է, մարդկանց ֆինանսական գրագիտությունը շարունակական բարձրացնելն է, այս նպատակով գործակցել հեռուստաընկերությունների հետ: 11. Ակտիվացել մասնավոր հատվածի ներգրավումը միջին մասնագիտացման կրթական հաստատությունների վերակենդանացման և զարգացման գործում: 12. Կաթիլային ոռոգման, հակակարկտային ցանցերի և գյուղատնտեսական նոր տեխնոլոգիաների ներդրման բյուջետային ծրագրերի արդյունավետությունը բարձրացնել այնպես, որ բյուջեով նախատեսված ծրարգրերն ամբողջությամբ իրականանան, նախադրյալներ ստեղծել դրանց ծավալները մեծացնելու համար: 13.Ջրամբարաշինության և ճանապարհաշինության առկա նախագծերի գույքագրում իրականացնել և նոր նախագծեր իրականացնել՝ զուգահեռաբար գործակցելով հնարավոր դոնոր ընկերությունների հետ: 14. Մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմների գույքագրում իրականացնել և աջակցել գործընթացին: 15. Պատրաստվել պտուղ-բանջարեղենի սեզոնին, համոզվել գործող մեխանիզմների գործունակության մեջ, և նոր պոտենցիալ արտահանողների համար գործուն մեխանիզմներ ստեղծել: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |