Սեզոնային աշխատանքի պատճառով քաղաքացին նպաստից չի զրկվի

Սեզոնային աշխատանքի պատճառով քաղաքացին նպաստից չի զրկվի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին հանձնարարել է մշակել մեխանիզմներ, որոնք սեզոնային ժամանակավոր աշխատանքի ընդունվելու պարագայում ՀՀ քաղաքացուն չեն զրկի ընտանեկան կամ սոցիալական նպաստից:

«Մենք պետք է շատ արագ մեխանիզմը ստեղծենք: Ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող մարդը ժամանակավոր աշխատանքի անցնելու պատճառով չպետք է զրկվի դրանցից», - ասել է Փաշինյանը:

Նա հանձնարարել է լուծել հարցը մինչև գյուղատնտեսական աշխատանքային սեզոնի բացումը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության փետրվարի 15-ի նիստը սկսել է տնտեսական հեղափոխության իրականացման համար մի շարք հանձնարարականներով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---