Մակունցը մտադիր է դատի տալ դերասանին՝ իրեն զրպարտելու համար![]() 15 փետրվարի 2019 - 12:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է դերասան Վիգեն Ստեփանյանի այն հայտարարությանը, թե իբր նա կոռումպացված է անվանել ավագ սերնդի արվեստագետներին: Ասուլիսներից մեկի ընթացքում Վիգեն Սարգսյանն ասել է, որ ԱՄՆ-ում հայ արվեստագետների հետ հանդիպմանը, այն ժամանակ դեռևս ՀՀ մշակույթի նախարար Մակունցը, ի պատասխան հանդիպմանը մասնակցողներից մեկի հարցին, թե ինչու է նախարարն անտեսում ավագ տարիքի արվեստագետներին, պատասխանել է, թե «ավագ սերունդը կոռումպացված է»: «Հարգարժան Վիգեն Ստեփանյանն ինձ է վերագրում է խոսքեր, որոնք իբրև թե ասել եմ ԱՄՆ-ում հայ արվեստագետների հետ հանդիպման ժամանակ: Դիմում եմ պարոն Ստեփանյանին հետևյալ կոչով. կամ ապացուցում եք, որ ես նման բան եմ ասել, կամ հրապարակավ ներողություն խնդրում ինձանից: Հակառակ պարագայում զրպարտության համար համապատասխան ընթացակարգով դիմելու եմ իրավապահ մարմիններին», - ասել է Մակունցը՝ հավելելով, որ այդ հանդիպումը տեսագրվել է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |