Ամերիաբանկը` 2019-ի լավագույն ներդրումային բանկ15 փետրվարի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը չորրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ» մրցանակին: Գնահատումն իրականացվել է այնպիսի կարևոր չափանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, ներդրումային բանկային գործարքների իրականացման հնարավորությունները, քանակը և ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, նորարարական տեխնոլոգիաների կիրառումը, գնագոյացումը, կապիտալի շուկաներում առաջնային տեղաբաշխումների ու երկրորդային շուկայում սպասարկման հնարավորությունները, շուկայում ունեցած համբավը, միջազգային ֆինանսական շուկայում համագործակցող ֆինանսական կազմակերպությունների լայն ցանցը և այլն: «Լավագույն ներդրումային բանկ 2019» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007 թվականից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |