Վարչապետը հետ է ուղարկել աջ ղեկով մեքենաների ներմուծումը երկարացնող օրինագիծը15 փետրվարի 2019 - 14:33 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստում հետ է ուղարկվել տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Հակոբ Արշակյանի բերած օրինագիծը՝ մինչև դեկտեմբերի 30-ը գնված աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչև ապրիլի 1-ը թույլ տալու վերաբերյալ։ Օրինագիծը ներկայացնելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք խոսքը գնում է միայն ՀՀ մաքսային սահմանին գտնվող մեքենաների մասին, ինչին Արշակյանը պատասխանել է, որ որոշումը կվերաբերվի նաև ճանապարհին գտնվող մեքենաներին՝ ընդամենը 830 հատ, որից սահմանին են 442-ը։ Փաշինյանը հակադարձել է, որ Այրումում ներկրողների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել են, որ խոսքը միայն մաքսակետին եղած մեքենաներին է վերաբերվում: «Հիմա կարող է պարզվի՝ 10 հազար գնված մեքենա կա, կեսն էլ՝ Ճապոնիայում․․․ Պայմանավորվել ենք, որ VIN կոդերով՝ գնված մեքենաների հարցը լուծում ենք։ Ես համաձայն չեմ, որ մի բան պայմանավորվենք՝ այլ բան անենք։»։, - ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ աջ ղեկով մեքենաների աճն անթույլատրելի է, քանի որ դրանք երթևեկությունում լուրջ խնդիրներ են առաջացնում։ Վարչապետը Արշակյանին հորդորել է վերանայել նախագիծը, որպեսզի այն վերաբերվի միայն սահմանին կուտակված 442 մեքենային։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |