ՀՀ այցելած ադրբեջանցի լրագրող. Փաշինյանը կոշտացրել է հայերի դիրքորոշումը ԼՂ հարցում![]() 15 փետրվարի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Հայաստան այցելած ադրբեջանական Turan գործակալության խմբագիր Շահին Հաջիևը հրապարակել է իր տպավորությունները ՀՀ այցից: Նա մասնավորապես անդրադարձել է Թավշյա հեղափոխությունից հետո Արցախյան հիմնահարցի շուրջ հայ հասարակության տրամադրություններին: Հաջիևը գրում է, որ դժվար է գերագնահատել մի երկրի հասարակական կարծիքին ծանոթանալու հնարավորությունը, որի հետ գտնվում ես պատերազմական վիճակում։ «Բաքվում և Երևանում իշխանություններից համաձայնություն ստանալը հեշտ չէր, և ամիսներ է պահանջել: Օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել երկու երկրի գերատեսչություններին: Առանձնահատուկ երախտիք եմ հայտնում ՀՀ ԱԳՆ-ին՝ ադրբեջանցի լրագրողին հավատարմագրելու համար», - գրել է Հաջիևը: Հեղինակը նշել է, որ անձամբ իրեն և Ադրբեջանում շատերին նախևառաջ հետաքրքրում էր մի հարց՝ ի՞նչ է փոխվել Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո, ինչպիսի՞ն են մարդկանց տրամադրությունները, արդյոք կա՞ հույս, որ Փաշինյանի թիմի հետ հնարավոր կլինի պայմանավորվել: «Այս հարցերի պատասխանները կարելի է տեսնել անզեն աչքով: Եթե ամփոփելու լինեմ Հայաստանում զրուցակիցներիս խոսքերն ու գնահատականները, ապա դրանք այսպիսի տեսք կունենան՝ 1․ մենք՝ հայերս, ձեզ (ադրբեջանցիներին-խմբ.) չենք վստահում, 2․ դուք պետք է անեք առաջին քայլը և ապացուցեք, որ այլևս չեք դիմի պատերազմի, 3․ Ղարաբաղն ու հարակից շրջանները չենք վերադարձնելու, և այդ հարցն առհասարակ պետք է ուղղել ոչ թե մեզ, այլ Ղարաբաղին, 4․ պատերազմից չենք վախենում, և դուք ուժով ոչնչի չեք հասնի», - գրել է հեղինակը: Հաջիևը նկատել է նաև, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունը և Փաշինյանի թիմի՝ իշխանության գալը ավելի շուտ կոշտացրել են հայ հասարակության դիրքորոշումն Արցախյան հակամարտության հարցում։ «Այդ տրամադրությունները կարելի է նկարագրել այսպես․ Սերժ Սարգսյանի ծախու վարչակարգը պատրաստ էր հանձնել Ղարաբաղի շրջանները՝ իշխանությունը պահելու համար։ Սակայն կոռումպացված կառավարության տապալումից և ժողովրդավարության հաստատումից հետո ժողովուրդն այլևս թույլ չի տա նման բան։ Էյֆորիան, որ հաջողվել է տապալել ատելի վարչակարգը, և բոլոր մյուս հարցերը հիմա կարելի է լուծել, զգացվում է ամենուր», - իր տպավորություններն է պատմել հեղինակը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |