Ավինյանը հանդիպել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցներին․ Գործադիրը միջնորդ է «ՎՏԲ»-ի և ընկերության բանակցություններում16 փետրվարի 2019 - 12:04 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 15-ին ընդունել է Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցների պատվիրակությանը․ հանդիպմանը ներկա էին նաև ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանը և Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Փոխվարչապետի գրասենյակը հայտնում է, որ , պղնձաձուլարանի աշխատակիցները խնդրել են ներկայացնել գործարանի հետ կապված վերջին զարգացումները և հետագա ճակատագրի շուրջ կառավարության մոտեցումները: Ավինյանն ասել է, որ Ալավերդու պղնձաձուլարանի հարցը կառավարության համար առաջնահերթություն է: Նա հավելել է, որ կառավարությունը շահագրգռված է հարցի շուտափույթ լուծմամբ և աշխատատեղերի պահպանմամբ: Այժմ ընթանում են բանակցություններ ռուսական «ՎՏԲ» բանկի և «ԷյՍիՓի» ընկերության միջև՝ պղնձաձուլարանի հետագա գործունեության վերաբերյալ: Կառավարությունը միջնորդ է հանդիսանում այդ բանակցություններում, փոխվստահության մթնոլորտ է ստեղծում և առավելագույն ջանք է ներդնում՝ կողմերի դիրքորոշումները իրար մոտեցնելու համար: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ գործարանի աշխատակիցներն անմիջական կապ կպահպանեն փոխվարչապետի գրասենյակի հետ՝ վերջին զարգացումների վերաբերյալ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար: Ավելի վաղ պղնձաձուլարանի աշխատակիցները արգելափակել էին Հայաստան-Վրաստան երկաթգիծը՝ պահանջելով լուծել իրենց աշխատանքի խնդիրը։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Արամ Ա–ն իր զորակցություն է հայտնել Գարեգին Բ–ին և Մայր աթոռին Նրանք շեշտել են ՀՀ տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունն ամուր պահելու հրամայականը Քաղաքացիները հաջակցություն Տավուշի փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը Ակցիայի մասնակից տղամարդկանցից մեկը ոստիկաններին և հավաքված քաղաքացիներին բացատրում է, թե ինչի դեմ է իրենց բողոքը Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |