2018-ին բանակում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 57%-ով

2018-ին բանակում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 57%-ով

PanARMENIAN.Net - ՀՀ գլխավոր դատախազի խոսնակ Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ 2018 թվականին բանակում բացահայտված կոռուպցիոն հանցագործությունների թիվն աճել է 57%-ով։

Նախորդ տարում ՀՀ ԶՈւ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել են բացահայտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների 182 դեպք՝ 2017 թվականի 116 դեպքի դիմաց:

Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր: Դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը 58-ով կամ 50.5 տոկոսով ավելի է 2017թ. ցուցանիշից:

Ընդհանուր առմամբ, 2018-ին քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են ավելի քան 422 մլն դրամի նյութական վնասի պատճառման փաստեր այն դեպքում, երբ 2017-ին հիմնավորվել էր մոտ 57.5 մլն դրամի հասցված վնասը:

Մինչդատական վարույթում վերականգնվել է մոտ 411 մլն դրամի վնաս՝ 2017-ի մոտ 52 մլն դրամի վնասի համեմատությամբ:

2018-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի և կայազորների զինվորական դատախազությունների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել է պետությանը պատճառված ավելի քան 2 մլրդ դրամ վնաս, որը մոտ 15 տոկոսով ավելի է 2017-ի արդյունքից: Դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ 2018-ի ընթացքում ընդհանուր վերականգնվել է ավելի քան 680 մլն դրամ վնաս, որը 130 տոկոսով ավելի է 2017-ի ընթացքում՝ (294.5 մլն դրամ) վերականգնվածից:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---