Արմեն Սարգսյանը Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահին ՀՀ է հրավիրել![]() 18 փետրվարի 2019 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի նախագահ, դեսպան Վոլֆգանգ Իշինգերի հետ: Նախագահ Սարգսյանը կարևորել է դեսպան Իշինգերի մեծ ներդրումը համաժողովի՝ որպես միջազգային ազդեցիկ հարթակներից մեկի կայացման գործում։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ տարեցտարի Մյունխենի անվտանգության համաժողովն ավելի ներկայացուցչական է դառնում, իսկ քննարկվող խնդիրներն արտացոլում են միջազգային անվտանգության արդի մարտահրավերները: Արմեն Սարգսյանը հրավիրել է դեսպան Իշինգերին` 2019-ի հունիսին մասնակցելու առաջին անգամ Հայաստանում կազմակերպվող Armenian Summit of Minds գագաթնաժողովին, որն անցկացվում է Հանրապետության նախագահի բարձր հովանու ներքո, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը: Նախագահ Սարգսյանը և դեսպան Իշինգերը մտքեր են փոխանակել համագործակցության հնարավորությունների մասին։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |